Logo

70-ամյա Պելեգրինին պատմական ռեկորդ է կրկնել Լա լիգայում

16:29 / 14.09.2024Ֆուտբոլ
null

Չիլիացի անվանի մասնագետ Մանուել Պելեգրինիի գլխավորած ակումբներն իսպանական Լա լիգայում անցկացրել են արդեն 488 հանդիպում։

Opta-ն գրում է, որ 70-ամյա Պելեգրինին այդ ցուցանիշով հավասարվել է սլով Ֆերդինանդ Դաուչիկին և կրկնել վերջինիս պատմական ռեկորդը։ Այժմ նրանք Իսպանիայի առաջնությունում ամենաշատ հանդիպում անցկացրած օտարերկրացի մարզիչներն են։

Պելեգրինին Լա լիգայում մարզել է «Վիլյառեալը», Մադրիդի «Ռեալը», «Մալագան», իսկ 2020 թ. օգոստոսից աշխատում է «Բետիսում»։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ