Հայաստանը 2021 թվականին «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում ներկայացրեց Մալենան «Քամի, քամի» երգով, որով էլ հաղթանակ բերեց մեր երկրին:
Այս հոդվածով ներկայացնում ենք մի քանի փաստ Մալենայի մասին:
1. «Մալենա» երգչուհու բեմական անունն է: Նրա իսկական անունը Արփի է, ազգանունը՝ Մարտոյան:
2. Մալենան՝ Արփին ծնվել է 2007 թվականի հունվարի 10-ին:
3. Մալենան փորձել է Հայաստանը ներկայացնել Մանկական Եվրատեսիլ 2018 երգի մրցույթում՝ մասնակցելով Հայաստանի ազգային եզրափակչին «Պար» երգով և կիսաեզրափակչում զբաղեցրել 8-րդ հորիզոնականը։
4. Մալենան պետք է ներկայացներ Հայաստանը Մանկական Եվրատեսիլ 2020 երգի մրցույթում «Why» («Ինչո՞ւ») երգով, սակայն երկիրը դուրս եկավ մրցույթից Լեռնային Ղարաբաղում շարունակվող պատերազմի պատճառով:
5. Նա կրկին ընտրվեց հաջորդ՝ 2021 թվականին՝ «Քամի քամի» երգով Հայաստանը Մանկական Եվրատեսիլ 2021 երգի մրցույթում ներկայացնելու (երաժշտությունը՝ Տոկիոնայն, բառերը՝ Վահրամ Պետրոսյան, Տոկիոնայն, Մալենա և Դավիթ Ծերունյան):
6. 2020 թվականից Մալենան համագործակցում է հայկական TKN լեյբլի հետ, որտեղ աշխատում է պրոդյուսեր Տոկիոնայնի հետ:
7. Մալենան դերասանուհի Աննա Մանուչարյանի դուստրն է։ Նա սովորում է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում: