Logo

7 գոլ` մեկ խաղակեսում. «Արսենալը» խոշոր հաշվով հաղթեց «Վեսթ Հեմին»

23:43 / 30.11.2024Ֆուտբոլ
null

Լոնդոնի «Արսենալն» Անգլիայի Պրեմիեր լիգայի 13-րդ տուրում տպավորիչ հաղթանակ տարավ:

Միկել Արտետայի գլխավորած թիմը հյուրընկալվեց «Վեսթ Հեմին» և հաղթեց 5-2 հաշվով: Հանդիպման բոլոր գոլերը գրանցվեցին առաջին խաղակեսում:

«Արսենալից» գոլի հեղինակ դարձան բրազիլացի պաշտպան Գաբրիել Մագալյաեսը, կիսապաշտպաններ, նորվեգացի Մարտին Էդեգորը, բելգիացի Լեանդրո Տրոսարը, անգլիացի Բուկայո Սական, գերմանացի հարձակվող Կայ Հավերցը:

«Արսենալը» 25 միավորով բարձրացավ երկրորդ տեղ, առաջատար «Լիվերպուլին» զիջում է 6 միավոր: «Վեսթ Հեմը» 15 միավորով 14-րդն է:

Անգլիայի Պրեմիեր լիգա, 13-րդ տուր

«Վեսթ Հեմ» - «Արսենալ»` 2-5 

Աարոն Վան-Բիսակա, 38, Էմերսոն Պալմիերի, 40 - Գաբրիել Մագալյաես, 10, Լեանդրո Տրոսար, 27, Մարտին Էդեգոր, 34 (11մ), Կայ Հավերց, 36, Բուկայո Սակա, 45+5 (11մ)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա