«Չելսին» պաշտոնապես հայտարարել է «Բրայթոնի» հարձակվող Ժոաո Պեդրոյի տրանսֆերային իրավունքը գնելու մասին:
Պեդրոն «Չելսիի» հետ կնքել է 8 տարվա պայմանագիր ու ակումբում կմնա մինչև 2033 թվականի ամառը:
Լոնդոնյան ակումբը 60 միլիոն ֆունտ է վճարել բրազիլացի հարձակվողի համար, որին կարող է ընդգրկել աշխարհի ակումբային առաջնության հայտացուցակում: 23-ամյա ֆուտբոլիստը կկարողանա մասնակցել «Պալմեյրասի» դեմ քառորդ եզրափակիչի խաղին:
«Չելսին» Ժոաո Պեդրոյի կարիերայում անգլիական երրորդ թիմն է: Նա նախկինում հանդես է եկել նաև «Ուոթֆորդում», որտեղ 109 խաղում 24 գոլ է խփել, և «Բրայթոնում» (19 գոլ):


