Ֆորմուլա 1-ը հայտարարել է Բելգիայում գրան պրիների անցկացման նոր պայմանագրի մասին, ըստ որի՝ առաջիկա 6 տարում «Սպա Ֆրանկոշամ» ավտոդրոմում կկայանա 4 գրան պրի:
2025 թվականին Բելգիայում մրցավազքը նախատեսված է դեռ նախորդ պայմանագրով, իսկ նոր համաձայնագրով մրցափուլեր կկայանան 2026, 2027, 2029 և 2031 թվականներին:
2025-2026 թվականներին սպառվում են Բարսելոնայի ու Իմոլայի գրան պրիների վերաբերյալ համաձայնագրերի ժամկետը, իսկ նորերը դեռ չեն կնքվել: Իսկ ահա Նիդերլանդներում ընթացող մրցափուլերը վերջնականապես կավարտվեն 2026 թվականից: