Երկար տարիներ «Փյունիկում» աշխատելուց հետո դարպասապահների մարզիչ Վլադիմիր Վարդանյանը հեռացել է երևանյան թիմից, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:
Փորձառու մասնագետը «Փյունիկին» միացել էր 2019/20 մրցաշրջանից առաջ և աշխատում էր ակումբի երկրորդ թիմում:
«Ուրախ եմ, որ այսքան տարի եղել եմ «Փյունիկի» ընտանիքի մի մասնիկը։ Մենք մեծ ճանապարհ ենք անցել՝ հիմնված փոխադարձ վստահության վրա։ Շնորհակալ եմ ակումբին ու գործընկերներիս համատեղ աշխատանքի համար և մաղթում եմ միայն հաջողություններ»,– նշել է Վարդանյանը։
«Փյունիկը» շնորհակալություն է հայտնել Վլադիմիր Վարդանյանին նվիրված աշխատանքի համար և մաղթել հաջողություն հետագա կարիերայում։


