Logo

6 գոլ` Բունդեսլիգայի տարվա առաջին խաղում

01:27 / 10.01.2026Ֆուտբոլ
null

Գերմանիայի Բունդեսլիգայի տարվա առաջին խաղում Ֆրանկֆուրտի «Այնտրախտը» տանը 3-3 հաշիվը գրանցեց Դորտմունդի «Բորուսիայի» հետ:

«Բորուսիան» 16-րդ տուրի մեկնարկային խաղում 2 անգամ հաշվի մեջ առջևում էր, սակայն վերջնաարդյունքում կարող էր պարտվել: Երկրորդ խաղակեսի հիմնական ժամանակին ավելացված 2-րդ րոպեին տանտերերին հաշվի մեջ առաջ մղեց Մահմուդ Դահուդը, 3 րոպե անց հյուրերից պատասխանեց Քարնի Չուկվուեմեկան:

Դորտմունդցիները 33 միավորով 2-րդն են, առաջատար և գործող չեմպիոն Մյունխենի «Բավարիայից» հետ են 8 միավորով, «Այնտրախտը» 26 միավորով 7-րդն է:

Գերմանիայի Բունդեսլիգա, 16-րդ տուր

«Այնտրախտ Ֆրանկֆուրտ» - «Բորուսիա Դորտմունդ»` 3-3

Չան Ուզուն, 22 (11մ), Յունես Էբնութալիբ, 71, Մահմուդ Դահուդ, 90+2 - Մաքսիմիլիան Բայեր, 10, Ֆելիքս Նմեչա, 68, Քարնի Չուկվուեմեկա, 90+5

Բունդեսլիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid): 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ