6 ֆուտբոլիստ հեռացել է «Վանից»՝ հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
«Սիրելի ֆուտբոլասերներ, հայտնում ենք ձեզ, որ «Վանը» լքել են Ստեֆան Աջումանին, Էդեդեմ Էսիենը, Եռնիստ Բատիրկանովը, Լուիզ Մենեզեսը, Բրունո Միրանդան և Նիկոլայ Ցիգանը: Շնորհակալություն ենք հայտնում բոլորին իրենց պրոֆեսիոնալիզմի և այն ժամանակի համար, որը նրանք անցկացրել են՝ պաշտպանելով մեր ակումբի գույները:
Շուտով մենք կհրապարակենք նաև այն հայ ֆուտբոլիստների անունները, որոնք ևս լքել են մեր ակումբը»,- ասված է ակումբի տարածած հաղորդագրության մեջ: