Երևանի «Արարատից» հեռացել են Գեորգի Բաբալիևը, Մուհամեդ Կոնեն, Արման Հարությունյանը, Արսեն Գալստյանը, Նարեկ Հովհաննիսյանն ու Գոռ Առաքելյանը, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
Փոխադարձ համաձայնությամբ խզվել են ֆուտբոլիստների ու ակումբի միջև պայմանագրերը:
Գեորգի Բաբալիևն «Արարատի» կազմում անցկացրել է Պրեմիեր լիգայի 19 հանդիպում, Մուհամեդ Կոնեն մասնակցել է 13 խաղի, Արման Հարությունյանն «Արարատի» դարպասը պաշտպանել է 4 խաղում, Արսեն Գալստյանն «Արարատի» կազմում անցկացրել է 1 հանդիպում, իսկ Գոռ Առաքելյանն ու Նարեկ Հովհաննիսյանը խաղացել են «Արարատ-2»-ի կազմում:
«Արարատը» շնորհակալություն է հայտնել ֆուտբոլիստներին կատարած պրոֆեսիոնալ աշխատանքի համար և մաղթել է հետագա հաջողություններ: