Logo

6.5 տարվա պայմանագիր. «Չելսին» նոր գլխավոր մարզիչ ունի

16:59 / 06.01.2026Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Լիամ Ռոսենյորը Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչն է, հայտնում է անգլիական ակումբի կայքը:

41-ամյա անգլիացու հետ ստորագրվել է 6.5 տարվա պայմանագիր:

Ռոսենյորը 2024 թվականի ամառվանից գլխավորում էր «Ստրասբուրգը», որտեղ փոխարինել էր Պատրիկ Վիեյրային: Նախորդ մրցաշրջանը նրա թիմն ավարտել է Ֆրանսիայի առաջնության 7-րդ տեղում և նվաճել Կոնֆերենցիաների լիգայի ուղեգիր:

Հունվարի 1-ին «Չելսիի» գլխավոր մարզչի պաշտոնից հեռացվել էր էնցո Մարեսկան: Լոնդոնյան ակումբը Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը՝ 19 խաղից հետո վաստակած 30 միավորով:

«Կապույտները» բոլոր մրցաշարերում անցկացրած վերջին 9 խաղում տարել են ընդամենը երկու հաղթանակ:

Կարդացեք նաև՝

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ