Logo

6, 30, 40 և 88 խաղ. «Արարատը» հայտարարեց 3 ֆուտբոլիստի հեռանալու մասին

17:32 / 10.06.2025• Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Երևանի «Արարատը» հայտարարել է, որ ակումբում իրենց ելույթներն ավարտում են Սերոբ Գալստյանը, Արմեն Նահապետյանը, Ռայեն Մզուգին և Բադեմ Դիաբիրան։ Ֆուտբոլիստների և ակումբի միջև պայմանագրերի ժամկետն ավարտվել է։

Սերոբ Գալստյանը «Արարատի» կազմում անցկացրել է 88 հանդիպում և դարձել է 9 գոլի հեղինակ։

Արմեն Նահապետյանը միացել էր ակումբին 2023 թվականի ամռանը։ «Արարատի» մարզաշապիկով նա մասնակցել է 33 խաղի և խփել 3 գոլ։

Թունիսցի պաշտպան Ռայեն Մզուգին թիմում անցկացրել է երկու մրցաշրջան՝ մասնակցելով 40 հանդիպման և դառնալով 1 գոլի հեղինակ։

20-ամյա մալիացի հարձակվող Բադեմ Դիաբիրան «Արարատի» կազմում հանդես է եկել 6 խաղում։

«Արարատ» ֆուտբոլային ակումբը շնորհակալություն է հայտնել ֆուտբոլիստներին՝ թիմի համար կատարած աշխատանքի և նվիրման համար, ու մաղթել հետագա հաջողություններ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ