Էմմա Նավառոն նվաճել է Մերիդայի WTA-500 շարքի մրցաշարի տիտղոսը։
Ամերիկացի թենիսիստուհին կատարյալ եզրափակիչ է անցկացրել և 6-0, 6-0 հաշվով հաղթել Էմիլիանա Արանգոյին (Կոլումբիա)։ Մրցախաղը տևել է ընդամենը 55 րոպե։
23-ամյա Նավառոն WTA-ի դասակարգման աղյուսակում 500 միավոր է վաստակել և մարտի 3-ի թարմացումից հետո դարձել աշխարհի 8-րդ ռակետը, իսկ Արանգոն միանգամից 53 միավորով բարելավել է դիրքը և 133-ից բարձրացել 80-րդ տեղ` գրանցելով կարիերայի լավագույն ցուցանիշը։
Հիշեցնենք` Մերիդայի մրցաշարին մասնակցում էր նաև Հայաստանը ներկայացնող Էլինա Ավանեսյանը, որը հասել էր կիսաեզրափակիչ և պարտվել հենց Նավառոյին։ Ավանեսյանը դարձել է առաջին հայը, որը հանդես է եկել WTA-500 շարքի մրցաշարի կիսաեզրափակիչում։