Թուրինում ընթացող ATP տարվա Ամփոփիչ մրցաշարում առաջին խաղն անցկացրեց Յանիկ Սիները՝ հաղթելով Ֆելիքս Օժե-Ալյասիմին: Աշխարհի առաջին ռակետն առավելության հասավ 7-5, 6-1 հաշվով:
Իտալացին իր մատուցման ժամանակ խաղարկված 51 միավորներից շահել է 41-ը:
2025 թվականին Սիները հաղթել է թոփ-10 ներկայացուցիչների դեմ 15 հանդիպում, ինչը մեկով ավելի է Կառլոս Ալկարասի ցուցանիշից:
Նոյեմբերի 12-ին B խմբում կկայանան հանդիպումներ առաջատարներ Յանիկ Սիների ու Ալեքսանդր Զվերևի, ինչպես նաև Ֆելիքս Օժե-Ալյասիմի ու Բեն Շելթոնի միջև:
Ամփոփիչ մրցաշարի բոլոր հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր մրցախաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


