Սաուդյան Արաբիայի «Ալ Ահլին» պորտուգալական «Պորտուից» ձեռք է բերել բրազիլացի վինգեր Գալենոյի տրանսֆերային իրավունքը, հաղորդում է սաուդյան ակումբի մամուլի ծառայությունը:
Արաբական ակումբը 27-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության համար վճարել է 50 միլիոն եվրո: Պայմանագիրը նախատեսված է մինչև 2028 թվականի հուլիսի 1-ը:
The Brazilian Rocket is in the fortress of trophies 💚🚀#WelcomeGaleno pic.twitter.com/sgBOwS9cTF
— Al-Ahli Saudi Club (@ALAHLI_FCEN) January 31, 2025
Ֆաբրիցիո Ռոմանոն հաղորդում է, որ Սաուդյան Արաբիայի Պրո լիգայում տրանսֆերային պատուհանը փակվել է:


