
տուր
01 Հունվար 1970 - 12:52
- - 

«Բավարիայի» պաշտպան Դավիդ Ալաբան չի մտափոխվել ու ցանկանում է փոխել ակումբային գրանցումը։
Նրա գործակալ Պինի Զահավան պատրաստ է ձմռանը բանակցություններ վարել ֆուտբոլիստի ծառայությունների նկատմամբ հետաքրքրություն ցուցաբերող ակումբների հետ. դրանց թվում են «Մանչեսթեր Յունայթեդը», «Մանչեսթեր Սիթին», «Ռեալը», «Բարսելոնան» ու «Չելսին», այս մասին հայտնել է գերմանացին լրագրող Քրիստան Ֆալկը։
Մինչև այս ֆուտբոլիստի ներկայացուցիչների ու վերոնշյալ ակումբների միջև բանակցություններ չեն եղել։
Ավստրիացին Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 12 հանդիպման։ Նրա պայմանագիրը սպառվում է հաջորդ տարվա ամռանը։

