Logo

5 հուզիչ ֆիլմ, որ պետք է դիտել աշնանը

Հեղինակ
tigran5
00:00 / 06.10.2021ՍՊՈՐՏ
աշնանային - 5 հուզիչ ֆիլմ, որ պետք է դիտել աշնանը

Սեր, պոեզիա, ընկերություն, տերևաթափ ու անձրևներ… մի խոսքով աշուն: Այս եղանակը ամենահարմարն է ֆիլմեր դիտելու ու գրքեր կարդալու համար: Բայց ի՞նչ ֆիլմեր դիտել: Գո՞ւցե այնպիսի բաներ, որ ամառ հիշեցնող այս շոգին հասկանանք, որ վերջապես աշուն է: Կա՞մ այնպիսի ֆիլմեր, որ անձրևոտ օրերին դիտենք ու պատուհանը թակող կաթիլների պես մեր աչքերն էլ փոքրիկ ջրափոսեր լցնեն: Եթե դժվարանում եք պատասխանել, ուրեմն մի շտապեք, ՎիվառոՆյուզը ներկայացնում է 5 ֆիլմ, որ և՛ հուզիչ են, և՛ աշնանային, և՛ սիրառատ:

1.  Մեռած պոետների հասարակություն/Общество мёртвых поэтов/Dead Poets Society

ռեժ.՝ Փիթեր Ուեիր 

դերերում՝ Ռոբին Ուիլյամս, Ռոբերտ Շոն Լեոնարդ, Իթան Հոուք dead poets society 54edc74df38a5 - 5 հուզիչ ֆիլմ, որ պետք է դիտել աշնանը

Ջոն Քիթինգն անգլերենի ուսուցիչ է, որը ոգեշնչում է իր աշակերտներին այլ տեսանկյունից նայել գրականությունն ու յուրաքանչյուր գործ կարդալ զգացմունքային կերպով: Նրանից ներշնչվելով մի քանի աշակերտներ վերականգնում են «Մեռած պոետների հասարակություն» ակումբն ու ամեն հարմար պահ օգտագործում կարդալու ու գրելու համար: Սակայն ամեն բան գլխի վրա է շրջվում, երբ նրանց հարուստ ու ազդեցիկ ծնողները դժբախտության ու անդամներից մեկի դավաճանության պատճառով բացահայտում  են այդ ակումբը:

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ

2. Երբ Հարին հանդիպեց Սալիին/Когда Гарри встретил Салли/When Harry Met Sally 

ռեժ.՝ Ռոբ Ռեյներ 

դերերում՝ Բիլի Կրիստալ, Մեգ Ռայան, Քերի Ֆիշեր 

n WHEN HARRY MET SALLY 628x314 - 5 հուզիչ ֆիլմ, որ պետք է դիտել աշնանը

Սա ֆիլմ է մի տղայի ու աղջկա մասին, որոնք շարունակում են հանդիպել տարբեր առիթների ու փորձել ընկերներ մնալ: Հարին համոզված է, որ կնոջ ու տղամարդու միջև ընկերություն լինել չի կարող, իսկ Սալին վստահ է, որ այդ ընկերությունը հնարավոր է: Նրանք շարունակ վիճում են, միմյանցից հեռանում՝ որոշելով, որ ընկերներ լինել չեն կարող, ապա նորից հանդիպում ու փորձում ընկերանալ: Հարին ու Սալին շարունակ կիսվում են իրենց սիրային կյանքով, որ ունեն այլ մարդկանց հետ ու չնայած, որ համակրում են միմյանց, որոշում են իրար ծանոթացնել իրենց ընկերների հետ: Այստեղ ամեն ինչ խելագարության հասցնող է, բայց միևնույն ժամանակ ռոմանտիկ ու իրական: Արդյո՞ք Սալին ու Հարին կկարողանան միայն ընկերներ մնալ:

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ

1 2

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ