«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին կարող է պատմական ցուցանիշ գրանցել ընթացիկ մրցաշրջանում:
Լեհ հարձակվողը Բունդեսլիգայի այս խաղարկությունում արդեն դարձել է 35 գոլի հեղինակ: Եվս 5 գոլ խփելու դեպքում նա կկրկնի մյունխենյան ակումբի լեգենդ Գերդ Մյուլերին, որը Բունդեսլիգայի մեկ խաղարկությունում դարձել էր 40 գոլի հեղինակ:
Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանի ավարտին դեռ մնացել է 4 տուր: Լևանդովսկին այժմ ապաքինվում է վնասվածքից: Լեհ հարձակվողը բոլոր մրցաշարերում այս տարի դարձել է 42 գոլ:

