Գերմանիայի Բունդեսլիգայում 2025 թվականը մեկնարկեց երկրի չեմպիոն «Բայերի» հաղթանակով:
Լևերկուզենի թիմը 16-րդ տուրում հյուրընկալվեց Դորտմունդի «Բորուսիային» և առավելության հասավ 3-2 հաշվով: Առաջին րոպեին հաշիվը բացեց նիգերիացի կիսապաշտպան Նաթան Տելան, 7 րոպե անց չեխ հարձակվող Պատրիկ Շիկը կրկնապատկեց հյուրերի առավելությունը:
Առաջին խաղակեսում Շիկը նաև դուբլ գրանցեց, իսկ «Բորուսիան» յուրաքանչյուր խաղակեսում մեկական գոլ խփեց:
Չաբի Ալոնսոյի գլխավորած թիմը 35 միավորով երկրորդն է, առաջատար Մյունխենի «Բավարիային» զիջում է մեկ միավոր: Վենսան Կոմպանիի թիմն այս տուրում հյուր կգնա Մյոնխենգլադբախի «Բորուսիային»: Դորտմունդցիները 25 միավորով 6-րդն են աղյուսակում:
Գերմանիայի Բունդեսլիգա, 16-րդ տուր
«Բորուսիա Դորտմունդ» - «Բայեր Լևերկուզեն»` 2-3
Ջեյմի Գիտենս, 12, Սերու Գիրասի, 79 (11մ) - Նաթան Տելա, 1, Պատրիկ Շիկ, 8, 19