Մեր «5 ֆիլմ+ 5 գիրք» շարքում ճանաչված մարդիկ ներկայացնում են իրենց սիրված ֆիլմերի և գրքերի հնգյակները: Այս ֆիլմերի և գրքերի շնորհիվ դուք նախ՝ ավելի լավ կճանաչեք հայտնիներին, կհասկանաք նրանց ճաշակն ու մտածողությունը, և հետո՝ կունենաք 5 ֆիլմերի և 5 գրքերի ցանկ, որոնք կարող եք դիտել և կարդալ՝ հարստացնելով ձեր սեփական ֆիլմա-գրքացանկերն ու ազատ ժամանակը:
Այս շաբաթ իր սիրելի գրքերի ու ֆիլմերի հնգյակներով կիսվել է երիտասարդ գրող Հովհաննես Հովակիմյանը:
1. Ձեռքդ ետ տար ցավի վրայից
հեղ.՝ Վանո Սիրադեղյան

Ժողովածուն ամփոփում է տաղանդավոր արձակագրի 1977-1987 թթ. տարբեր ժանրերի (պատմվածք, վիպակ, էսսե) ստեղծագործությունները։
«Հայը պատմական հայրենիքը գերադասում է իրական հայրենիքից: Գերադասում է, քանզի պատմական հայրենիքը խնամք չի պահանջում: Այդ հայրենիքը տուրք չի պահանջում, քրտինք չի պահանջում, պաշտպանության կարիք չունի: Եվ այդ հայրենիքի հմայքն այն է, որ այնտեղ ապրելը պարտադիր չէ: Եվ հարյուրամյակներ շարունակ մենք մեր հայրենիքը մաս- մաս դարձնում ենք պատմական հայրենիք ու կապվում հավաքական, չպարտավորեցնող, սրտագին սիրով:
Հայը հավաքական գոյությունից վեր է դասում հավաքական սերը առ ոչինչ: Հարյուրամյակներ շարունակ մաս-մաս մեր հայրենիքը դարձնելով պատմական, մաս-մաս ուժեղացնում ենք մեր հարևաններին, ուժեղացնելով՝ հռչակում թշնամի, նեղվում ենք թշնամու հարևանությունից, անիծում ենք մեր իրական հայրենիքի փոքրությունը, և երազում մի հզոր, մի խաչակրաց բանակ, որ դարձյալ կգա ու կանցնի մեր հայրենիքի, մեր պատմական հայրենիքի, մեր հարևանների վրայով ու այս անգամ, գուցե, հավերժորեն մնա»:
2. Ծառերը
հեղ.՝ Հրանտ Մաթևոսյան
![]()
Իմ հեր ու քո պապ Իշխան խելոք բաներ ոչ ասում էր, ոչ էլ մտածելու ժամանակ ուներ, նա գործի մարդ էր, գետինը նրա ոտի տակ վառվում էր… բայց մի անգամ կիսաբերան ասել է ուսի վրայով իմ մերացվին հացի փող շպրտելու պես, ու ես ասում եմ. մարդ չպիտի էնքան քաղցր լինի, որ կուլ տան, չպիտի էնքան դառը լինի, որ թքեն:
3. Это я Эдичка
հեղ.՝ Էդուարդ Լիմոնով
«Это я Эдичка» -ն (1979 թ.) Էդուարդ Լիմոնովի ամենահայտնի ստեղծագործությունն է և ռուսերեն գրված ամենասկանդալային վեպը: Ոչ ոքի դեռ չի հաջողվել գերազանցել նրան՝ գրական կատարման անկեղծության և մաքրության բարձր աստիճանով: Վեպի հիմնական թեմաներն են սիրո ողբերգությունը, էրոտիկ փորձառությունները (հետերոսեքսուալ և նույնասեռական): Մինչև 18 տարեկան անձանց խորհուրդ չի տրվում կարդալ:
4. Մոսկվա-Պետուշկի
հեղ.՝ Վենեդիկտ Երոֆեև

Պոեմի քնարական հերոսը ինտելեկտուալ ալկոհոլիկ Վենյա (Վենիչկա) Էրոֆեևն է, որը գնացքով ուղևորվում է 126 կմ երկարությամբ երկաթուղային ճանապարհով Մոսկվայից դեպի Պետուշկի` իր սիրուհու և երեխայի մոտ: Ուղևորության նպատակը Պետուշկին է, որը պատմողը ներկայացնում է որպես ուտոպիական վայր…
5. Վերջին փորձությունը


