«Վեստ Արմենիան» հրաժեշտ է տվել 5 ֆուտբոլիստի։ Երկկողմ համաձայնությամբ դադարեցվել են պայմանագրերը Անդրե Մենսալաոյի, Էյդիսոն Սոարեսի, Վեսթերլի Գարսիայի, Էրիկ Էդսոն Մվիջագեի և Յուսուֆ Աթումանի հետ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ Հայաստանի Պրեմիեր լիգայի 20-րդ տուրից հետո «Վեստ Արմենիան» 17 միավորով 8-րդ տեղում է։


