Նրանց պատմությունները ոչ միայն հուզել են հասարակությանը, այլ նաև ոգեշնչել են կինոգործիչներին: Առանձնացրել ենք սերիական մարդասպանների թրիլլերները՝ հիմնված իրական դեպքերի վրա:
1. Кровавое лето Сэма / Summer of Sam, 1999
ռեժ.՝ Սփայք Լի
1976-ին Նյու Յորքում ապրում էր «Սեմի որդին» (իրական կյանքում Դևիդ Բերկովից) մականունով մարդասպանը. նա կրակում էր երիտասարդների վրա 44 տրամաչափի ատրճանակից, իսկ 1977-ի հուլիսի 31-ին արել է իր վերջին ՝ թվով 6-րդ սպանությունը և նույն օրը ձերբակալվել: Դատարանը Սեմին դատապարտել է 365 տարվա ազատազրկման. պատիժը նա կրում է մինչ օրս, այժմ նա 67 տարեկան է:
Ֆիլմի գլխավոր դերերը կատարել են Էդրիան Բրոուդին, Միրա Սորվինոն և Ջոն Լեգուիզամոն:
2. Монстр / Monster, 2003
ռեժ.՝ Փեթի Ջենքինս
Սյուժեն ոգեշնչված է Էյլին Վուորնոսի՝ Միացյալ Նահանգների պատմության մեջ երկրորդ կին-մոլագար պատմությունից: Նրա գործողությունները ծավալվել են 80-ականների վերջին՝ Ֆլորիդայում, սպանել և թալանել է տղամարդկանց (ընդհանուր առմամբ յոթ զոհ) ՝ պնդելով, որ դա արել է հանուն ինքնապաշտպանության: 2002 թվականի հոկտեմբերի 9ին «մահվան հրեշտակին» մահապատժի ենթարկեցին՝ մահացու ներարկում կատարելով:
Ֆիլմում Էյլինի դերը կատարել է Շարլիզ Թերոնը, որը նկարահանումների համար գիրացել է 13 կգ-ով և ֆիլմի համար ստացել «Օսկար»: Սյուժեի կենտրոնում նրա սերն է Սելբի Ուոլ անունով աղջկա հանդեպ, հանուն որի նա գնում է մարմնավաճառության ու սպանության:
3. Зодиак / Zodiac, 2007
ռեժ.՝ Դեյվիդ Ֆինչեր
Հանցագործի ինքնությունը, որը թաքնվում է «Zodiac» կեղծանվան տակ, դեռ պարզված չէ: Այսպես է իրեն անվանում մոլագարը, ով գործել է Հյուսիսային Կալիֆորնիայում և Սան Ֆրանցիսկոյում՝ 60-ականների վերջին. նա ինքն է հայտարարել 37 սպանության մասին, պաշտոնապես ապացուցված են համարվում միայն յոթը: Zodiac-ին տարբերող առանձնահատկությունն էին նամակները և ծածկագրերը,, որոնք նա անձամբ էր գրում տեղական թերթերին՝ զեկուցելով հանցագործությունների մասին և մեղադրելով իշխանություններին անգործության մեջ:
Դեյվիդ Ֆինչերի թրիլլերը հանդես են գալիս Ջեյք Ջիլենհոլը, Մարկ Ռուֆալոն և Ռոբերտ Դաունի կրտսերը:
4. Снежный город / Snowtown, 2010
ռեժ.՝ Ջասթին Կուրզել
Snowtown-ը պատմում է Ավստրալիայի պատմության ամենադաժան սերիական մարդասպանի՝ Ջոն Բանթինգի մասին, ով ղեկավարել է Սնոութաունում հանցավոր խմբավորում (այստեղից էլ գալիս է անվանումը) և կատարել 11 սպանություն, զոհերին նա ավազակախմբի մասնակիցների հետ միասին ընտրում էր իր ընկերների, ծանոթների և հարազատների թվից ու ծաղրում նրանց՝ օգտագործելով դանակներ, աքցան, էլեկտրաշոկերներ և աղաթթու:
Այս պահին Բանթինգը կրում է 11 հաջորդական ցմահ ազատազրկման ժամկետ՝ առանց վաղաժամկետ ազատման իրավունքի:
5. Одинокие сердца / Lonely Hearts, 2005
ռեժ.՝ Թոդ Ռոբինսոն
Մարթա Բեկին և Ռայմոնդ Մարտինես Ֆերնանդեսին, որոնք միասին հայտնի են որպես «Միայնակ սրտեր»:
Երկու դետեկտիվների պատմություն, որոնք հետապնդում են Մարթա Բեկ եև Ռայմոն Մարտինեզ Ֆերնանդեզ մարդասպաններին, որոնք ունեն մեկ ընդհանուր մականուն՝ «Միայնակ սրտեր»: Դեպքերը ծավալվել են ԱՄՆ-ում ՝ 40-ականների վերջին: Նրանք սպանում էին այրիներին (հայտնի է առնվազն 20 զոհերի մասին):
Հանցագործներին մահապատժի են ենթարկել 1951 թվականի մարտի 8-ին՝ էլեկտրական աթոռի վրա:
Գլխավոր դերերում՝ Ջոն Տրավոլտա, Սալմա Հայեկ և Ջարեդ Լետո: