Ֆիլմերի ցանկ նրանց համար, որոնց առօրյա կյանքում պակասում են խենթությունները: Ֆիլմերը դիտելուց հետո միգուցե դուք էլ՝ հերոսների նման որոշեք առօրյան լցնել խենթություններով և կյանքն ավելի հետաքրքիր դարձնել:
Առանձնացրել ենք այնպիսի ֆիլմեր, որոնք կարող են դուր գալ նույնիսկ ամենաքմահաճ կինոսերներին:
1. Shutter Island / Остров проклятых, 2009
ռեժ.՝ Մարտին Սկորսեզե
Ամերիկացի դետեկտիվները մեկնում են Մասաչուսեթս նահանգ, որ հետաքննեն մի խելագար հիվանդ կնոջ անհետացման դեպքը: Կինը տարօրինակորեն անհետացել է, և միայն դետեկտիվ Թեդի Դենիելսը կարող է այս խնդրին լուծում տալ: Հետաքննության արդյունքում դետեկտիվները, սակայն, շատ դժվարությունների առջև կկանգնեն և ստիպված կլինեն պայքարել «չար ուժերի» դեմ:
2. Black Swan / Чёрный лебедь , 2010
ռեժ.՝ Դարեն Արոնոֆսկի
3. Silver Linings Playbook / Мой парень — псих, 2012
ռեժ.՝ Դեյվիդ Օ. Ռասել
Կնոջն ու աշխատանքը կորցնելուց, ինչպես նաև հոգեբուժական կլինիկայում մնալուց հետո Փեթը (Բրեդլի Կուպերը) վերադառնում է ծնողների մոտ: Նա ցանկանում է վերադարձնել կնոջը և զրոյից սկսել կյանքը, բայց հանդիպում է մի ինտրիգային, խորհրդավոր աղջկա, որի դերը կերտում է Ջենիֆեր Լոուրենսը. վերջինս Օսկար էր շահել այս դերի համար:
4. Suicide Squad / Отряд самоубийц, 2016
ռեժ.՝ Դեյվիդ Էյր
Նրանց համար, ովքեր հոգնել են սուպերհերոսներից և պատրաստ են գնալ դեպի մութ կողմ: DC-ի բլոկբաստերային արկածախնդրություն՝ Մարգո Ռոբիի, Ուիլ Սմիթի, Ջարեդ Լետոյի, Կարա Դելևինի և այլոց մասնակցությամբ ֆիլմ՝ գերտերությունների թիմի մասին, ովքեր աշխատում են կառավարության համար՝ ազատության դիմաց:
5. Split/ Сплит, 2017
ռեժ.՝ Մ. Նայթ Շյամալան
Ֆիլմը ինքնության դիսոցիատիվ խանգարում ունեցող Քեվինի մասին է, որի ինքնությունը սթրեսի պատճառով մասերի է բաժանվել: Նրա մեջ բազմաթիվ ինքնություններ են ապրում, որոնք էլ համախմբվելով գողանում են 3 աղջկա ու փորձում սպանել: Կկարողանա Քեվինը կանգնեցնել ինքն իրեն:

