Logo

48 վայրկյանով գերազանցվել է կիսամարաթոնյան վազքի համաշխարհային ռեկորդը

17:53 / 17.02.2025Աթլետիկա
null

Ուգանդացի աթլետ Ջեյքոբ Կիպլիմոն կիսամարաթոնյան վազքի համաշխարհային ռեկորդ է սահմանել, հայտնում է Eurosport-ը։

24-ամյա վազորդը Կատալոնիայի մայրաքաղաք Բարսելոնայում կայացած Mitja Marato մրցաշարում 21,1 կիլոմետրն անցել է 56 րոպե 42 վայրկյանում։

Կիպլիմոն 48 վայրկյանով գերազանցել է նախորդ ռեկորդակիր եթովպացի Յոմիֆ Կեյելեչիի ցուցանիշը:

Կիպլիմոն Տոկիոյի Օլիմպիական խաղերում բրոնզե մեդալակիր է դարձել 10 հազար մետր մրցատարածությունում։ Նույն մրցատարածությունում նաև աշխարհի առաջնության բրոնզե մեդալ է նվաճել։ 2022 թ. Համագործակցության խաղերում էլ ոսկե մեդալի է արժանացել՝ համապատասխանաբար 5 ու 10 հազար մրցատարածություններում առաջինը եզրագծին հասնելու համար։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ