48 տարեկանում կյանքից հեռացել է Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Խավիեր Դորադոն, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
«Ակումբը, նրա նախագահը և տնօրենների խորհուրդը խորապես ափսոսում են Խավիեր Դորադոյի մահվան համար:
Մենք մեր ցավակցությունն ու զորակցությունն ենք հայտնում նրա ընտանիքին, թիմակիցներին, բոլոր մտերիմներին և բոլոր այն ակումբներին, որտեղ նա խաղացել է։ Հանգչիր խաղաղությամբ»,- նշված է հայտարարությունում:
Դորադոն «Ռեալի» հետ 1999/2000 մրցաշրջանում նվաճել է Չեմպիոնների լիգայի գավաթը։ Նա խաղացել է նաև «Ռայո Վալյեկանոյում», «Սպորտինգում» և «Մալյորկայում»:
2022 թվականից Դորադոն պայքարում էր քաղցկեղի դեմ։ 2024 թվականի մայիսին ոսկրածուծի փոխպատվաստման էր ենթարկվել:


