Logo

46-ամյա Մենի Պակյաոն մենամարտ կանցկացնի

22:56 / 02.05.2025Բռնցքամարտ
Պաշտոնական
null

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի 8 քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն Մենի Պակյաոն (62-8-2, 39 նոկաուտ) կվերսկսի իր կարիերան և կմենամարտի հուլիսին, հայտարարել է Բռնցքամարտի համաշխարհային խորհրդի (WBC) նախագահ Մաուրիսիո Սուլեյմանը, հաղորդում է Boxing King Media-ն:

46-ամյա ֆիլիպինցու մրցակիցը կլինի կիսամիջին քաշային կարգի WBC վարկածով չեմպիոն, 29-ամյա ամերիկացի Մարիո Բարիոսը (29-2-1, 18 նոկաուտ):

«Պակյաոյի առաջին տիտղոսը թեթևագույն քաշային կարգում էր` WBC-ի գոտին, և նա ցանկանում է թոշակի անցնել որպես WBC չեմպիոն, ուստի կմենամարտի կիսամիջին քաշային կարգում», - ասել է Սուլեյմանը:

Պակյաոյի վերջին մենամարտը տեղի է ունեցել 2021 թվականի օգոստոսին, երբ նա մրցավարների միաձայն որոշմամբ պարտվել է կուբացի Յորդենիս Ուգասին։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ