Գերմանիայի առաջնության 15-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» հյուրընկալվել էր «Աուգսբուրգին»: Հանդիպումն ավարտվել է 1:1 հաշվով:
Երկու գոլերն էլ գրանցվել են առաջին խաղակեսում: 23-րդ րոպեին տանտերերին հաշվի մեջ առաջ է մղել Էրմեդին Դեմիրովիչը: Բոսնիացին 8 գոլով առաջնության 7-րդ ռմբարկուն է: Այդ գոլից քիչ անց Դոնիել Մալենը հավասարեցրել է հաշիվը: Նիդերլանդիցին Բունդեսլիգայում 5-րդ գոլը խփեց, իսկ նրան գոլային փոխանցում կատարած Նիկլաս Ֆյլուլկրուգի ցուցանիշն է 5 գոլ և 5 ասիստ:
Չնայած նրան, որ խաղի ընթացքում թիմերը միասին 44 հարված են կատարել (20-24), դարպասի այլ գրավումներ չեն գրանցվել:
«Բորուսիան» չի հաղթում արդեն 3 անընդմեջ խաղում: Էդին Թերզիչի թիմն այս պահին 26 միավորով 5-րդ տեղում է: «Աուգսբուրգը» 18 միավորով բարձրացավ 10-րդ հորիզոնական:
Բունդեսլիգա, 15-րդ տուր
«Աուգսբուրգ» – «Բորուսիա Դ.»՝ 1:1 (տեսանյութ)
Էրմեդին Դեմիրովիչ, 23 – Դոնիել Մալեն, 35