43 տարեկանում կյանքից հեռացել է նախկին հարձակվող Անդրիյա Դելիբաշիչը, հայտնում է Չեռնոգորիայի ֆուտբոլի ասոցիացիայի մամուլի ծառայությունը։
Daily Mail-ի տեղեկություններով` Դելիբաշիչը տարիներ շարունակ տառապում էր քաղցկեղով. նա գլխուղեղի ուռուցք ուներ։
Դելիբաշիչը կարիերայի ընթացքում հանդես է եկել Բելգրադի «Պարտիզանում», իսպանական մի շարք ակումբներում` «Մալյորկայում», «Ռայո Վալյեկանոյում», «Ռեալ Սոսյեդադում», «Էրկուլեսում», պորտուգալական «Բրագայում», «Բենֆիկայում», «Բեյրա Մարում», հունական ԱԵԿ-ում, թաիլանդական «Ռատչաբուրիում» և չեռնոգորական «Սուտյեսկայում»։
Դելիբաշիչը 2009-2013թթ. եղել է Չեռնոգորիայի ազգային հավաքականի անդամ, 21 խաղում խփել է 6 գոլ։


