Logo

43-ամյա Ֆերնանդո Ալոնսոն մտադիր է մասնակցել առնվազն ևս 50 մրցարշավի

19:56 / 25.10.2024Ֆորմուլա 1
null

Բրիտանական «Ասթոն Մարտինի» իսպանացի 43-ամյա մրցարշավորդ Ֆերնանդո Ալոնսոն մտադիր է մասնակցել առնվազն ևս 50 մրցարշավի:

«Չեմ կարծում` կմասնակցեմ ևս 400 մրցարշավի, բայց հուսով եմ, որ առաջիկա տարիներին առնվազն 40 կամ 50-ում կմրցեմ:

Կարծում եմ, որ ժամանակակից Ֆորմուլա-1-ը մրցարշավորդին շատ չի ծանրաբեռնում, որքան նախորդ տարիներին էր, և դա թույլ է տալիս ավելի երկար հանդես գալ: Իհարկե, ֆիզիկական տեսանկյունից դա դեռ հսկայական մարտահրավեր է, բայց Ֆորմուլա-1-ում տեխնոլոգիաները փոխվել են, և մի փոքր ավելի դյուրինացել է մրցարշավորդների գործը: Հարմարավետություն, անվտանգություն, սաղավարտներ, ամեն ինչ բարելավվել է:

Սիրում եմ Ֆորմուլա-1-ը: Սիրում եմ մրցել ու ամեն օր ձգտել առավելագույնի»,- Ալոնսոյի խոսքը մեջբերում է Marca-ն:

Հիշեցնենք, որ իսպանացին Ֆորմուլա-1-ի կրկնակի չեմպիոն է: Ընթացիկ մրցաշրջանում այս պահի դրությամբ 9-րդն է:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ