Շենքը զարդարելու համար օգտագործվել է մոտ երկու կիլոմետր ժապավեն, ավելի քան 300 մոմ և մոտ 10 հազար զարդ:
Ամերիկայի նախագահի նստավայրը զարդարվել է Սուրբ Ծննդյան տոների համար: Հարդարման աշխատանքներն ավարտվել են երկուշաբթի՝ նոյեմբերի 29-ին. գրում է New York Post-ը:
Պետության գործող ղեկավար Ջո Բայդենի և նրա կնոջ՝ Ջիլի համար սա կլինի նրանց առաջին Սուրբ Ծնունդը Սպիտակ տանը:
Սպիտակ տանը տեղադրվել է 41 տոնածառ: Դրանցից մեկը զարդարված է պետության նախկին ղեկավարների և առաջին տիկնանց, այդ թվում՝ Դոնալդ և Մելանյա Թրամփների լուսանկարներով:
Հարյուր կամավորներից մոտ յոթ օր պահանջվեց Սպիտակ տունը ներսից և դրսից զարդարելու համար: