Logo

41-ամյա Տիագո Սիլվան 21 տարի անց վերադարձավ «Պորտու»

19:24 / 20.12.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Բրազիլիայի հավաքականի նախկին պաշտպան Տիագո Սիլվան ազատ գործակալի կարգավիճակում տեղափոխվել է պորտուգալական «Պորտու», հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

41-ամյա ֆուտբոլիստը «Պորտուում» կխաղա մինչև մրցաշրջանի ավարտը: Սիլվան պորտուգալական գրանդում հանդես էր եկել 2005 թվականի հունվարից մինչև հուլիս:

Սիլվան 2024 թվականի հուլիսից խաղում էր բրազիլական «Ֆլումինենսեում»: Նախկինում նա հանդես է եկել նաև Լոնդոնի «Չելսիում», ֆրանսիական ՊՍԺ-ում, իտալական «Միլանում» և այլ ակումբներում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ