Logo

41-ամյա Պեպեն` իր ապագայի մասին

12:15 / 06.07.2024Ֆուտբոլ
null

Ֆուտբոլի Պորտուգալիայի հավաքականի պաշտպան Պեպեն Եվրո-2024-ի քառորդ եզրափակիչում Ֆրանսիայից 11-մետրանոցներով կրած պարտությունից հետո խոսել է իր ապագայի մասին.

«Այժմ դա ամենակարևորը չէ։ Միանանշանակ, դեռ ժամանակ կունենամ ապագայի մասին խոսելու համար։ Ավելի կարևոր է շնորհակալություն հայտնել բոլոր խաղընկերներին այն ամենի համար, թե ինչպես են նրանք դաշտում կատարում բոլոր առաջադրանքները։ Ցավոք, ֆուտբոլը երբեմն շատ դաժան է»,- մեջբերում է Record-ը։

41-ամյա պաշտպանը Պորտուգալիայի հավաքականի կազմում Եվրոպայի առաջնությունում մասնակցեց 4 հանդիպման։ Նա դարձավ մրցաշարի պատմության ամենատարեց ֆուտբոլիստը։ Պեպեն հեռացել է պարտուգալական «Պորտուից» և այժմ ազատ գործակալի կարգավիճակում է։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա