Պորտուգալիայի հավաքականի պաշտպան Պեպեն այս ամռանը կհեռանա «Պորտուից»։ Այդ մասին հայտարարել է պորտուգալական ակումբի նախագահ Անդրե Վիլաշ-Բոաշը, հաղորդում է Now-ը։
41-ամյա ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը լրանում է հունիսի 30-ին։ Պեպեն 2019 թվականին էր վերադարձել «Պորտու», որի կազմում խաղացել է նաև 2004-2007թթ․։ Կարիերայի ընթացքում պաշտպանը հանդես է եկել նաև պորտուգալական «Մարիտիմուում», Մադրիդի «Ռեալում» ու թուրքական «Բեշիկթաշում»։
Այս օրերին Պեպեն Պորտուգալիայի հավաքականի կազմում պատրաստվում է Գերմանիայում ընթացող Եվրո-2024-ի խաղերին։