UFC-ի թեթև քաշային կարգում չեմպիոնի կոչման նախկին հավակնորդ Դոնալդ Սերոնեն հայտարարել է կարիերան վերսկսելու ու ևս երկու մենամարտ անցկացնելու մտադրության մասին:
«Հավանաբար կվերադառնամ հունիսին կամ հուլիսին: Եվս երկու մենամարտ կանցկացնեմ: Ես ուզում եմ 50 մենամարտ անցկացնել UFC-ում և WEC-ում: Ես կնոջս խոստացա, ամեն գնով ևս երկու մենամարտ անցկացնել: Կարծում եմ՝ մենամարտերը կլինեն միջին քաշային կարգում»,- ասել է Սերոնեն The Pacman Jones Show-ի եթերում:
41-ամյա ամերիկացին կարիերան ավարտել է 2022 թվականին՝ 6 անընդմեջ պարտությունից հետո։ Ընդհանուր առմամբ` Սերոնեն օկտագոնում անցկացրել է 53 մենամարտ, տարել 36 հաղթանակ, պարտվել 17 դիմակայությունում: