Logo

«40 տարեկանում «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչն եմ». Ամորիմի պատասխանը Ռունիին

18:28 / 04.03.2025Ֆուտբոլ
null

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը պատասխանել է թիմի նախկին հարձակվող Ուեյն Ռունիին, հաղորդում է Goal.com-ը:

Ավելի վաղ պորտուգալացին հայտարարել էր, որ նա Անգլիա է ժամանել «Կարմիր սատաններին» չեմպիոն դարձնելու համար, ինչը Ռունիի կարծիքով միամտություն է թիմի ներկայիս ծանր վիճակը հաշվի առնելով:

«Ես միամիտ չեմ: Հենց այդ պատճառով 40 տարեկանում մարզում եմ «Մանչեսթեր Յունայթեդը»»,- ասել է պորտուգալացին:

Պրեմիեր լիգայում «Մանչեսթեր Յունայթեդը» 14-րդ տեղում է, դուրս է մնացել Անգլիայի գավաթի ու Լիգայի գավաթի խաղարկություններից և պայքարը շարունակում է միայն Եվրոպա լիգայում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ