Logo

«Տոտենհեմը» 40 միլիոն եվրոյով ձեռք բերեց նիդերլանդցի պաշտպանին

17:03 / 08.08.2023Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Լոնդոնի «Տոտենհեմը» գերմանական «Վոլֆսբուրգից» 40 միլիոն եվրոյով գնել է նիդերլանդցի պաշտպան Միկի վան դե Վենի տրանսֆերային իրավունքը, հաղորդում է անգլիական ակումբի պաշտոնական կայքը:

Կողմերի պայմանագրի ժամկետը կգործի մինչև 2029 թվականի հունիսի 30-ը, 22-ամյա ֆուտբոլիստը կխաղա «37» համարի համազգեստով:

«Իսկապես ուրախ եմ, որ «Տոտենհեմի» ապագայի մասը կազմելու հնարավորություն եմ ստացել: Երբեք չեմ կասկածել այն հարցում, որ ցանկանում եմ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ դառնալ: Ինձ համար այլ տարբերակ չի գործել»,- ասել է Վան դե Վենը:

Կենտրոնական պաշտպանը գերմանական ակումբի գույները պաշտպանում էր 2021 թվականից: «Գայլերի» մարզաշապիկով նա մասնակցել է Բունդեսլիգայի 41 խաղի, խփել է 1 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում: 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ