Logo

40-ամյա Մոդրիչը հաղթանակ պարգևեց «Միլանին»

00:45 / 15.09.2025Ֆուտբոլ
null

Իտալիայի Ա Սերիայի երրորդ տուրում «Միլանը» «Սան Սիրո» ստադիոնում 1-0 հաշվով հաղթեց «Բոլոնիային»։

Հանդիպման միակ գոլը 61-րդ րոպեին խփեց 40-ամյա լեգենդար կիսապաշտպան Լուկա Մադրիչը։ Խորվաթ ֆուտբոլիստն առաջին գոլը խփեց «Ռոսոներիի» կազմում:

«Միլանը» 6 միավորով բարձրացավ 5-րդ տեղ, «Բոլոնիան» 13-րդն է և ունի 3 միավոր։

Իտալիայի Ա Սերիա, երրորդ տուր

«Միլան» - «Բոլոնիա»` 1-0

Լուկա Մոդրիչ, 61

Ա Սերիայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ