«Պալմեիրասի» եզրային հարձակվող Էստևանը կարիերան շարունակելու է Անգլիայում: Ինսայդեր Բեն Ջեյկոբսը գրում է, որ «Չելսին» համաձայնեցրել է 17-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը:
Բրազիլացու տեղափոխության համար լոնդոնցիները վճարելու են 40 միլիոն եվրո: Եվս 25 միլիոն նախատեսված է որպես պարգևավճար:
Էստևանը կնքելու է 7 տարվա պայմանագիր:
Բրազիլացին 2025 թվականի ապրիլին է դառնալու 18 տարեկան, այդ պատճառով նա մեկ տարուց կմիանա «կապույտներին»:


