Հոկեյի 4 Nations-ի (4 ազգերի մրցաշար) առաջին տուրում Կանադայի հավաքականն օվերթայմում 4-3 հաշվով առավելության է հասել Շվեդիայի թիմի հետ պայքարում:
Տանտերերից դարպասի գրավմամբ են աչքի ընկել Նաթան Մակինոնը, Բրեդ Մարշանդը, Մարկ Սթոունն ու Միտչ Մարները:
Հյուրերի գոլերը խփել են Յոնաս Բրոդինը, Ադրիան Կեմպեն ու Ջոել Էրիքսոնը:
«Պիտսբուրգի» աստղային հարձակվող Սինդի Քրոսբին 3 ասիստ է կատարել, մեկ գոլային փոխանցում էլ իր հաշվին գրանցել է «Էդմոնտոնի» հարձակվող Քոնոր Մքդևիդը:

-36.jpg)
