Logo

4 միլիոն եվրո. Թիկնիզյանը հաստատել է տրանսֆերային առաջարկները

17:50 / 23.12.2025• Ֆուտբոլ
null

Հայաստանի հավաքականի ու «Ցրվենա Զվեզդայի» պաշտպան Նաիր Թիկնիզյանը հաստատել է, որ մոտ է եղել «Սևիլիա» ու «Լեգանես» տեղափոխվելուն, տեղեկանում ենք Նոբել Առուստամյանի YouTube-յան ալիքից:

— «Լեգանես», «Խետաֆե», «Սևիլիա», «Ռեալ Սոսյեդադ»։ Նաև նշվում էր ակումբ Գերմանիայից: Այդ թիմերին վերագրվող առաջարկներից ո՞րն է ճշմարտություն:

— «Լեգանեսը» և «Սևիլիան»: Նույնիսկ կոնտակտներ են եղել: «Սևիլիայի» դեպքում եղել են անձնական պայմաններ և առաջարկ «Լոկոմոտիվին», «Լեգանեսի» դեպքում միայն անձնական պայմանագրի պայմաններն են քննարկվել:

— Ի՞նչն էր խնդիրը:

— Խնդիր չէր: «Լոկոմոտիվը» երկու դեպքում էլ հրաժարվեց ինձ բաց թողնելուց այն տրանսֆերային գումարի պատճառով, որն իրենց համար անընդունելի էր: Եվ նույնիսկ երբ 2023-ին «Վերդերի» հետ կապված պահը կար, նրանց վերջին առաջարկը 4 միլիոն եվրո էր, «Լոկոմոտիվը» մերժեց: Ակումբի տնօրենն ասաց, որ ես թանկ արժեմ: Ես ծիծաղեցի ու պատասխանեցի՝ կտեսնենք: Այդ պահին չճնշեցի, շարունակեցի աշխատանքը:

Կարդացեք նաև՝

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ