Logo

4 գոլ, 3-ը՝ ստանդարտից. «Լայպցիգը» շարունակում է հաղթել

23:57 / 16.12.2023Ֆուտբոլ
null

Գերմանիայի առաջնության 15-րդ տուրում «Լայպցիգը» 3:1 հաշվով հաղթել է «Հոֆենհայմին»: Խաղի 4 գոլերից 3-ն արձանագրվել են ստանդարտ իրավիճակների խաղարկումներից հետո:

Տուգանային խաղարկմումներից հետո առաջին կեսում խփած գոլերով աչքի են ընկել Լուկաս Կլոստերմանը և Օզան Կաբակը:

70-րդ րոպեին Լոի Օպենդայի գեղեցիկ փոխանցումից հետո հաղթական գոլը խփել է Էմիլ Ֆորսբերգը: 4 րոպե անց անկյունայինի խաղարկումը գոլի է վերածել Մոհամեդ Սիմականը:

Մարկո Ռոզեի թիմը երրորդ անընդմեջ հաղթանակն է տարել Բունդեսլիգայում և 32 միավորով արդեն երրորդ տեղում է: «Հոֆենհայմը» 23 միավորով 6-րդն է:

Բունդեսլիգա, 15-րդ տուր
«Լայպցիգ» – «Հոֆենհայմ»՝ 3:1 (տեսանյութ)

Լուկաս Կլոստերման, 34, Էմիլ Ֆորսբերգ, 70, Մոհամեդ Սիմական, 74 – Օզան Կաբակ, 42

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա