Logo

4 անգամ հաշվի մեջ առաջ լինել և չհաղթել. թրիլեր աշխարհի ակումբային առաջնության խաղում

10:56 / 24.06.2025• Ֆուտբոլ
null

Աշխարհի ակումբային առաջնության A խմբում «Պորտուի» ու «Ալ Ահլիի» միջև կայացել է թրիլերային հանդիպում, որն ավարտվել է 4-4 հաշվով:

Խաղի ընթացքում եգիպտոսական թիմը 4 անգամ հաշվի մեջ առաջ է եղել, բայց «Վիշապները» բոլոր դեպքերում կարողացել են հավասարեցնել հաշիվը:

«Ալ Ահլիի» կազմում հեթ-տրիկ է ձևակերպել Վեսամ Աբու Ալին: 89-րդ րոպեին պորտուգալական թիմին պարտությունից փրկել է Պեպեն:

Երկու թիմերն էլ դուրս չեն եկել 1/8 եզրափակիչ:  

Աշխարհի ակումբային առաջնություն, խմբային փուլ, երրորդ տուր

A խումբ

«Պորտու» (Պորտուգալիա) - «Ալ Ահլի» (Եգիպտոս)` 4-4

Ռոդրիգո Մորա, 23, Վիլիամ Գոմես, 50, Սամու Օմորոդիոն, 53, Պեպե, 44 - Վեսամ Աբու Ալի, 15, 45+2, 51, Մոհամեդ Ալի Բեն Ռոմդհանե, 64

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ