Բրազիլիայի հավաքականի և Մոսկվայի ԲԿՄԱ-ի նախկին հարձակվող Վագներ Լավը շարունակում է արդյունավետ խաղ ցուցադրել «Սպորտ Ռեսիֆիի» կազմում։
Բրազիլիայի Բ Սերիայի 31-րդ տուրում «Սպորտ Ռեսիֆին» 3-3 հաշվով է ավարտել «Պոնտե-Պրետայի» դեմ արտագնա խաղը։ Հյուրերը չեն պահպանել հաղթական հաշիվը 3 գոլի առավելություն ունենալուց հետո։
Դաշտի տերերի առաջին գոլն առաջին խաղակեսի ավելացված ժամանակում խփել է Վագներ Լավը։ 39-ամյա հարձակվողն ընթացիկ մրցաշրջանում գոլերի թիվը հասցրել է 23-ի (54 խաղում)։
Հիշեցնենք, որ բրազիլացի հարձակվողը 2022 թվականից է խաղում «Սպորտ Ռեսիֆիում»։ Բրազիլիայի հավաքականում Լավը 2004-2007-ին անցկացրել է 20 հանդիպում ու դարձել 4 գոլի հեղինակ։