«Սան Անտոնիո Սփուրսի» խաղարկող պաշտպան Թոմի Փոլը Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության «Լոս Անջելես Լեյքերսի» դեմ խաղում (115-120) 11 անգամ օգնել է աչքի ընկնել իր թիմակիցներին, կարիերայում կատարած ասիստների քանակը հասցրել 12008-ի և պատմական նվաճման հասել։
ESPN-ը գրում է, որ Փոլը դարձել է NBA-ում 12 հազար և ավելի ասիստի հեղինակ դարձած միայն երրորդ բասկետբոլիստը։ Նախկինում նման ցուցանիշ գրանցել էին միայն «Յուտա Ջազի» լեգենդար բասկետբոլիստ, NBA-ի պատմության լավագույն ասիստենտ (15806) Ջոն Սթոքթոնը և Ջեյսոն Քիդը (12091)։
Chris Paul becomes the 3RD PLAYER EVER with 12,000 assists!
— NBA (@NBA) November 16, 2024
And he does it on a lob to Wemby 😍 pic.twitter.com/qkwjCbu9dN
39-ամյա Փոլն ընթացիկ մրցաշրջանում միջինը մեկ խաղում վաստակել է 10,4 միավոր, կատարել 8,8 ասիստ և 3,6 ռեբաունդ։ Նա մասնակցել է 13 հանդիպման։