Logo

39-ամյա Լեբրոն Ջեյմսը կարիերայի ռեկորդային ռեբաունդներ է գրանցել

13:46 / 28.01.2024Բասկետբոլ
null

NBA-ի կանոնավոր առաջնությունում «Լոս Անջելես Լեյքերսը» 145:144 հաշվով հաղթել է «Գոլդեն Սթեյթ Ուորիորզին»:

2 լրացուցից ժամանակից բաղկացած խաղում «Լեյքերսի» գերաստղ Լեբրոն Ջեյմսը գրանցել է կարիերայի ռեկորդային ցուցանիշ անդրադարձերին տիրելու հաշվարկում՝ 20: «Արքան» նաև վաստակել է 36 միավոր և կատարել 12 ասիստ՝ գրանցելով թրիփլ-դաբլ:

Հանդիպման ավարտից 1 վայրկյան առաջ հենց Լեբրոնի արդյունավետ տուգանային նետումներն են դարձել հաղթական: Դրանից առաջ 46 միավոր վաստակած Ստեֆեն Քարին հեռվից նետումով հաշիվը դարձրել էր 144:143:

39-ամյա Լեբրոնը դարձել է «Լեյքերսի» պատմության երրորդ բասկետբոլիստը, ով մեկ խաղում գերազանցել է 30+20+10 ցուցանիշը: Նախկինում նման նվաճման հասել էին Կարիմ Աբդուլ-Ջաբարը և Էլջին Բեյլորը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ