Logo

39-ամյա կանադացի հոկեյիստը 1400-րդ հանդիպումն է անցկացրել NHL-ում

15:27 / 17.03.2024Հոկեյ
null

«Կարոլինա Հարիքեյնզի» կանադացի հոկեյիստ Բրենտ Բյորնսը 1400-րդ հանդիպումն է անցկացրել Հոկեյի ազգային լիգայում (NHL):

Կանոնավոր առաջնության հերթական տուրում «Կարոլինան» արտագնա մրցավեճում 4-4 հաշիվն է գրանցել «Տորոնտոյի», հետ, հյուրերը հաղթել են հետխաղյա բուլիտներով:

Բյորնսն այս խաղում դարձել է երկու ասիստի հեղինակ: Կանադացին Ռայան Սուտերից և Ալեքսանդր Օվեչկինից հետո երրորդ գործող հոկեյիստն է, որը 1400 կամ ավելի հանդիպում է անցկացրել NHL-ում:

Ընթացիկ մրցաշրջանում Բյորնսը 35 միավոր (10 գոլ, 25 ասիստ) ունի: Ընդհանուր առմամբ՝ կանադացին լիգայում անցկացրած 1400 խաղում վաստակել է 873 միավոր (255 գոլ, 618 գոլային փոխանցում):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ