Ֆրանսիայի Լիգա 1-ի երկրորդ տուրում «Լիլը» սեփական դաշտում 1-0 հաշվով հաղթեց «Մոնակոյին»։
Տանտերերի հաղթական գոլը ավելացված առաջին րոպեին խփեց Ֆրանսիայի ազգային հավաքականի պատմության մեջ գլխավոր ռմբարկու Օլիվյե Ժիրուն։
Անվանի ֆուտբոլիստը 90+9-ին կարող էր դուբլ գրանցել, բայց չկարողացավ գոլով աչքի ընկնել 11-մետրանոցից։ 38-ամյա հարձակվողը Լիգա 1 վերադառնալուց հետո դարպասի գրավմամբ աչքի է ընկել երկրորդ խաղն անընդմեջ։
«Լիլն» առաջնությունում առաջին հաղթանակը տարավ և 4 միավորով 5-րդ տեղում է։ «Մոնակոն» 3 միավորով 8-րդն է։
«Լիլ» - «Մոնակո» հանդիպումը «Ֆասթ Սպորտ 2»-ի ուղիղ եթերում էր։
Ֆրանսիայի Լիգա 1, երկրորդ տուր
«Լիլ» - «Մոնակո»` 1-0
Օլիվյե Ժիրու, 90+1
Չիրացված 11-մետրանոց` Օլիվյե Ժիրու, 90+9 («Լիլ»)
Լիգա 1-ի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


