Իսպանական «Սևիլիայից» հեռանալուց հետո 6 ամիս ազատ գործակալի կարգավիճակում գտնվող լեգենդար պաշտպան Սերխիո Ռամոսը բանակցություններ է սկսել բրազիլական «Կրուզեյրո» ակումբի հետ: Տեղեկությունը սոցցանցերում հայտնել է ֆուտբոլային ինսայդեր Էքրեմ Քյոնուրը: Դեռևս ընթացող բանակցությունների մասին այլ տեղեկություններ չկան:
38-ամյա Ռամոսը 2005-2021 թվականներին խաղացել է Մադրիդի «Ռեալում», 2021-2023 թվականներին էլ` ֆրանսիական ՊՍԺ-ում:
Իսպանիայի հավաքականի լեգենդար պաշտպանն ամռանը մի շարք ակումբներից առաջարկ է ստացել, սակայն այդպես էլ չի գնացել նոր գործարքի:


