Logo

38-ամյա Մոնֆիսը սենսացիոն հաղթանակ է տարել և կրկնել Ֆեդերերի ցուցանիշը

14:17 / 18.01.2025Թենիս
null

Գաել Մոնֆիսը (41-րդ ռակետ) է «Մեծ սաղավարտի» տարվա առաջին մրցաշար Ավստրալիայի բաց առաջնության երրորդ փուլում 3-6, 7-5, 7-6 (7-1), 6-4 հաշվով սենսացիոն հաղթանակ է տարել աշխարհի չորրորդ ռակետ (ԱՄն) Թեյլոր Ֆրիցի նկատմամբ և կրկնել լեգենդար Ռոջեր Ֆեդերերի ցուցանիշը, գրում է The Tennis Letter-ը։

Մոնֆիսը Ֆեդերերից հետո դարձել է երկրորդ թենիսիստը, որը 38 տարեկանում դուրս է եկել Australian Open-ի 1/8 եզրափակիչ։

Բացի այդ, Opta-ի հաղորդմամբ, ֆրանսիացին ամենատարեցն է Ավստրալիայի բաց առատնության պատմության մեջ, որը հաղթել է ATP-ի դասակարգման աղյուսակի լավագույն հնգյակը ներկայացնող մրցակցի։

Մոնֆիսը մրցաշարի 1/8 եզրափակիչում կմրցի Բեն Շելթոնի (ԱՄՆ, 20-րդ ռակետ) դեմ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա