38-ամյա Յոլիան Շուստերն այս մրցաշրջանի վերջում կզբաղեցնի գերմանական «Ֆրայբուրգի» գլխավոր մարզիչի պաշտոնը, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։
Գերմանացի մասնագետը նախկինում խաղացել է «Ֆրայբուրգում», իսկ ֆուտբոլիստի կարիերան ավարտել է 2018-ին։ Դրանից հետո նա աշխատում էր ակումբում՝ որպես տաղանդների զարգացման գծով համակարգող։
«Ֆրայբուրգի» գլխավոր մարզիչի պաշտոնում Շուստերը կփոխարինի Քրիստիան Շտրայխին, որը որոշել է ավարտել մարզչական կարիերան։ 58-ամյա մասնագետն ակումբի համակարգում աշխատում է 29 տարի։ Նա Բունդեսլիգայի պատմության մեջ մեկ ակումբում ամենաերկար աշխատած մասնագետն է, իսկ «Ֆրայբուրգը» գլխավորում է 2011թ. դեկտեմբերի 29-ից։
Գերմանիայի Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում ֆրայբուրգցիները 26 խաղից հետո 33 միավորով 9-րդ տեղում են։


