Logo

38-ամյա Գաել Մոնֆիսը կարիերայի 13-րդ տիտղոսն է նվաճել

11:19 / 11.01.2025Թենիս
null

Ֆրանսիացի անվանի թենիսիստ Գաել Մոնֆիսը նվաճել է կարիերայի 13-րդ տիտղոսը՝ հաղթելով Օքլենդի ATP-250 կարգի մրցաշարը։

Նոր Զելանդիայում կայացած մրցաշարի եզրափակիչում աշխարի 52-րդ ռակետը 6-3, 6-4 հաշվով պարտության է մատնել Զիզու Բերգսին (Բելգիա, 66-րդ ռակետ)։ 38-ամյա թենիսիստը հաղթել է 1 ժամ 31 րոպեում։

Մոնֆիսը ATP-ի դասակարգման աղյուսակում 250 միավոր է վաստակել և հերթական թարմացումից հետո կբարձրանա 41-րդ տեղ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա